Հանրային քննարկման հրավեր
2024 թվականի մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Կոնստրակտ գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախագծի վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Քննարկվելու է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Արշակունյաց փողոց 9/5 հասցեում արտադրական մասնաշենքի վերակառուցման և բազմաբնակարան շենքի կառուցման նախատեսվող գործունեությունը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով (+374) 99991155։ Առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 27 մարտ 2024, 11:00
- Վայր
- Երևան քաղաք, Կենտրոն վարչական շրջան, Արշակունյաց փողոց 9/5
- Առարկա
- արտադրական մասնաշենքը հասարակականի վերակառուցման և բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Վերջնաժամկետ
- 24 ապրիլ 2024
- Իրավական հիմք
- 21.06.2014թ. Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշում