Հանրային քննարկման հրավեր
2024թ. մարտի 29-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա առաջին հանրային լսումը «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց 19/11 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 29 մարտ 2024, 14:00
- Վայր
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Սեբաստիայի փ. 32)
- Առարկա
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց 19/11 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում