Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամաս 96, 98, 99, 100, 100/1 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ

2024 թվականի մարտի 29-ին, ժամը 11:00-ին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Կվադրատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի 96, 98, 99, 100, 100/1 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
29 մարտ 2024, 11:00
Վայր
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայր (Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ)
Առարկա
Բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում