Հանրային քննարկման հրավեր
2024 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Բարի ազատամարտիկ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արաբկիր վարչական շրջանի Հր. Քոչար փողոց 139 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 5 ապրիլ 2024, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն. Զարյան փ․ 27)
- Առարկա
- Արաբկիր վարչական շրջանի Հր.Քոչար փողոց 139 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Վերջնաժամկետ
- 5 ապրիլ 2024
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում