Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր երիտասարդության հարցերով

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու երիտասարդության հարցերին նվիրված հանրային քննարկմանը։ Քննարկման ընթացքում կքննարկվեն երիտասարդության ոլորտում տարվող աշխատանքները, նախատեսվող ծրագրերը, հնարավոր համագործակցությունները և երիտասարդության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 22-ը էլեկտրոնային փոստով ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին՝ ժամը 16:00-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։ Անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
26 մարտ 2024, 16:00
Վայր
Արգիշտի 1 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում
Առարկա
երիտասարդության ոլորտում տարվող աշխատանքների, նախատեսվող ծրագրերի և հնարավոր համագործակցությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ընդունվելու են երիտասարդության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ
Ինչպես մասնակցել
մինչև 2024 թվականի մարտի 22-ը sport.acs@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ
Վերջնաժամկետ
22 մարտ 2024