Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր Մ. Մելքոնյան փողոց 24 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման վերաբերյալ

2024 թվականի ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արկադա Բիզնես Սենթր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Մ. Մելքոնյան փողոցի 24 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
22 ապրիլ 2024, 11:00
Վայր
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Սեբաստիայի փ. 32)
Առարկա
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մ.Մելքոնյան փողոց 24 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշում