Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2024 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա առաջին հանրային լսումը «ԱՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի փողոց 11/15 հասցեում բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Հանրային լսումը կանցկացվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
6 մայիս 2024, 11:00
Վայր
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Վ.Տերյան փ. 44)
Առարկա
Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի փողոց 11/15 հասցեում բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Վերջնաժամկետ
6 մայիս 2024
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում