Հանրային քննարկման հրավեր
2024 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Երևան համայնքի կողմից ներկայացված «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծ» հիմնադրույթային փաստաթղթի վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Լսումը կանցկացվի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (010) 56-27-11։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 14 մայիս 2024, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայր
- Առարկա
- «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծ» հիմնադրույթային փաստաթուղթ
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում