Հանրային քննարկման հրավեր՝ Թամանցիների փողոց 81/6 հասցեում կառուցվող օբյեկտների նախագծային փաստաթղթերի վերաբերյալ
2024 թվականի մայիսի 10-ին, ժամը 10:00-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Թամանցիների փողոց 81/6 հասցեում պահեստային շինությունների, արհեստանոցի և գրասենյակային մասնաշենքի կառուցման նախագծային փաստաթղթերին։ Առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել գրավոր՝ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ։ Մանրամասն փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարությունում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 10 մայիս 2024, 10:00
- Վայր
- ք. Երևան 0026, Գարեգին Նժդեհի փող., 26 շենք
- Առարկա
- Թամանցիների փողոց 81/6 հասցեում պահեստային շինությունների, արհեստանոցի և գրասենյակային մասնաշենքի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- Հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները կարող են գրավոր ներկայացվել շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ
- Իրավական հիմք
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի; ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով