Հանրային քննարկման հրավեր՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հաղթանակի 1-ին փողոց 1-ին նրբանցք 61 հասցեում արտադրական շինության վերակառուցման և ընդլայնման նախատեսվող գործունեության վերաբերյալ
2024 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԴԴ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հաղթանակի 1-ին փողոց 1-ին նրբանցք 61 հասցեում արտադրական շինության վերակառուցման և ընդլայնման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)99991155: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 29 մայիս 2024, 11:00
- Վայր
- Երևան, Ա. Սարգսյանի փ. 5
- Առարկա
- արտադրական շինության վերակառուցման և ընդլայնման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում