Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

«Վ․Ս.» ՍՊԸ-ն կազմակերպում է հանրային քննարկում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի 23/19 հողամասում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել գրավոր՝ շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նախարարության կայքում և Բուզանդի 1/3 հասցեում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
16 մայիս 2024, 11:00
Վայր
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
Առարկա
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Լենինգրադյան փողոց հ․ 23/19 հողամասում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում)
Ինչպես մասնակցել
հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն); ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով