Հանրային քննարկման հրավեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոց 62 հասցեում բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ
2024թ. հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՎԱՐՍՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոց 62 հասցեում բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 6 հունիս 2024, 11:00
- Վայր
- Երևան, Սեբաստիայի փ. 32
- Առարկա
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոց 62 հասցեում բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում