Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 11:30-ին, տեղի կունենա «Շին Կապիտալ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան և Նոյ թաղամասերի միջանկյալ հատվածի հողամասում բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)99994222։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
11 հունիս 2024, 11:30
Վայր
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Սեբաստիայի փ. 32)
Առարկա
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան և Նոյ թաղամասերի միջանկյալ հատվածի հողամասում (ծածկագիր՝ 01-007-0282-0112) բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Վերջնաժամկետ
11 հունիս 2024
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում