Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2024 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա «Քրաուդ Էֆֆորթ դեվելոփմենթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամաս 26/13 և 28/7 հասցեներում բազմաբնակարան բնակելի թաղամաս կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)99991155: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
26 հունիս 2024, 10:00
Վայր
Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ․
Առարկա
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամաս 26/13 և 28/7 հասցեներում բազմաբնակարան բնակելի թաղամաս կառուցելու նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում