Հանրային քննարկման հրավեր Կենտրոն վարչական շրջանի Գ.Էմինի փողոց հ. 26, 26/1, Անտառային փողոց հ. 136, 138/5 հասցեներում
2024 թվականի հունիսի 28-ին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԿԱՍԿԱԴ ԳԱՐԴԵՆՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Գ.Էմինի փողոց հ. 26, 26/1, Անտառային փողոց հ. 136, 138/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 28 հունիս 2024, 10:00
- Վայր
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Վ․ Տերյան փ. 44)
- Առարկա
- Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- Առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում