Հանրային քննարկման հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024թ. հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Ա. Արմենակյան փողոց 272 հասցեում, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային քննարկում (երկրորդ փուլ)՝ նախատեսվող բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Առաջարկություններ և դիտողություններ կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 18 հունիս 2024, 11:00
- Վայր
- ք.Երևան, Ա.Արմենակյան փողոց հ. 272 հասցեում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ.Հովսեփյան փողոց 46/7, 46/9, 202, 202/20, 202/21 և 202/22 հասցեներում նախատեսվող բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում