Հանրային քննարկման հրավեր՝ Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամասի միջանկյալ հատվածի կառուցապատման կարգավորման նախագծի վերաբերյալ
2020 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենան հանրային քննարկումներ՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամասի միջանկյալ հատվածի կառուցապատման կարգավորման նախագծի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում և «Երևաննախագիծ» ՓԲԸ-ում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 9 սեպտեմբեր 2020, 12:00
- Վայր
- ք. Երևան, Սեբաստիայի փողոց 32
- Առարկա
- Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամասի միջանկյալ հատվածի կառուցապատման կարգավորման նախագծի, ճանապարհային և ինժեներական հաղորդակցուղիների աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- առաջին հանրային քննարկում
- Իրավական հիմք
- ՀՕ-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում