Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ «Մետտա գրուպ» ՍՊԸ կողմից Երևան քաղաքի Հ. Արղության փողոց 10 և 10/9 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

2024 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային քննարկում՝ «Մետտա գրուպ» ՍՊԸ կողմից Երևանի Հ. Արղության փողոց 10 և 10/9 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել գրավոր՝ շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նախարարության կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
28 հունիս 2024, 15:00
Վայր
ք.Երևան, Նաիրի Զարյան փող., 27 շենք
Առարկա
«Մետտա գրուպ» ՍՊԸ կողմից Երևան քաղաքի Հ. Արղության փողոց 10 և 10/9 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ հանրային քննարկում)
Ինչպես մասնակցել
հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելված