Հանրային քննարկման հրավեր՝ «Ապագա տուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բնակելի թաղամասի աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ
2024 թվականի հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ապագա տուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոց 75 և Մանանդյան փողոց 41/1 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել գրավոր՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նախարարության կայքում և Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 27 հունիս 2024, 12:00
- Վայր
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոց 75 և Մանանդյան փողոց 41/1 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)
- Ինչպես մասնակցել
- առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելված