Հանրային քննարկման հրավեր՝ «Քաղաքացու բյուջե»-ի վերաբերյալ
Հայտարարություն քաղաքացու բյուջեի վերաբերյալ հանրային քննարկման մասին։ Քննարկումը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի շենքում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի հունիսի 26-ը ներկայացնել հայտ՝ նշելով անձնական տվյալներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 28 հունիս 2024, 15:00
- Վայր
- Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում
- Առարկա
- «Քաղաքացու բյուջեի» վերաբերյալ կազմակերպվող քննարկումը, որի ընթացքում քաղաքացիներին կներկայացվի Երևան քաղաքում նախատեսվող քաղաքացու բյուջեի ներդրման տեսլականը
- Ինչպես մասնակցել
- մինչև հունիսի 26-ը ներառյալ համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am)՝ ներկայացնել մասնակցության հայտ՝ նշելով անուն, ազգանուն, պաշտոն և հեռախոսահամար
- Վերջնաժամկետ
- 26 հունիս 2024