Հանրային քննարկման հրավեր
2024թ. հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Կվադրատ» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամաս 96, 98, 99, 100, 100/1 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել գրավոր՝ շրջակա միջավայրի նախարարություն։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 18 հուլիս 2024, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; N 2343-Ն