Հանրային քննարկման հրավեր՝ Ծ. Աղբյուր փող. հ.61/1 և 61/6 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
2020 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին, Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում կանցկացվեն հանրային քննարկումներ՝ նախատեսված բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Մանրամասները հասանելի են նաև շրջակա միջավայրի նախարարության կայքում և Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 8 սեպտեմբեր 2020, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Մ. Խուդյակովի փող. 222)
- Առարկա
- Ծ. Աղբյուր փող. հ.61/1 և 61/6 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ)
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/22-02-18
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում