Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2024 թվականի հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Պար-Սամ» ՍՊԸ-ի կողմից Տիգրան Մեծ 55/2 և 55/3 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ կենտրոնի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումը: Առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել գրավոր՝ շրջակա միջավայրի նախարարություն: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության Բուզանդի 1/3 հասցեում:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
15 հուլիս 2024, 15:00
Վայր
ք.Երևան, Սասունցի Դավթի փողոց հ. 87
Առարկա
բազմաֆունկցիոնալ կենտրոնի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
Ինչպես մասնակցել
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում; N 2343-Ն