Հանրային քննարկման հրավեր
2024թ. հուլիսի 26-ին՝ ժամը 11:30-ին, տեղի կունենա «ՇԱՆԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Սևանի փողոց 21/4, 21/12 և 21/13 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել գրավոր՝ շրջակա միջավայրի նախարարություն։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ինչպես նաև ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 26 հուլիս 2024, 11:30
- Վայր
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան, Սևանի փողոց 21/4, 21/12 և 21/13 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; N 2343-Ն