Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2024 թվականի հուլիսի 30-ին ժամը 11:00-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նուովո վելոդրոմո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գ․Լուսավորչի փողոց 4-րդ հողամասում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել գրավոր՝ շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ։ Մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շրջակա միջավայրի նախարարություն։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
30 հուլիս 2024, 11:00
Վայր
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայր
Առարկա
Գ․Լուսավորչի փողոց 4-րդ հողամասում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության ՇՄԱԳ հաշվետվություն
Ինչպես մասնակցել
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ
Իրավական հիմք
ՀՀ օրենքով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»; ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն) որոշում