Հանրային քննարկման հրավեր
Հանրային լսումներ կանցկացվեն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Լսումները տեղի կունենան օգոստոսի 8-ին, ժամը 11:00-ին Երևանի քաղաքապետարանում։ Գլխավոր հատակագիծը քաղաքի զարգացման ռազմավարությունը սահմանող փաստաթուղթ է։ Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային կարծիքներ՝ հայտարարության հրապարակումից հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում։ Մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 8 օգոստոս 2024, 11:00
- Վայր
- ՀՀ ք․ Երևան 0015, Արգիշտիի փ. 1, առաջին մասնաշենք
- Առարկա
- Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- գրավոր կամ էլեկտրոնային կարծիքները, դիտողությունները կամ առաջարկությունները կարող են ներկայացվել սույն հայտարարության հրապարակումից հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում
- Իրավական հիմք
- ՀՀ օրենք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում; ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Ն որոշում