Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2024 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Նոր Նորք վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումը կանցկացվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Մասնակիցները կարող են գրավոր առաջարկություններ ներկայացնել շրջակա միջավայրի նախարարությանը։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
14 օգոստոս 2024, 11:00
Վայր
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Գայի պողոտա 19)
Առարկա
Նոր Նորք վարչական շրջան, Դավիթ Բեկի փողոց հ. 103/5 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում)
Ինչպես մասնակցել
հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; N 2343-Ն