Հանրային լսում՝ «ԱՐԹ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց 19/10 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
Հանրային լսում կանցկացվի «ԱՐԹ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց 19/10 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Լսումը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Առաջարկություններ և դիտողություններ կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 2 օգոստոս 2024, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /հասցեն՝ Երևան, Սեբաստիայի փ. 32/
- Առարկա
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց 19/10 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
- Ինչպես մասնակցել
- առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ
- Իրավական հիմք
- ՀՀ օրենքով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»; ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն) որոշմամբ; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով