Հանրային քննարկման հրավեր
2024 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա առաջին հանրային լսումը «ՎԻ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոց հ. 28 հասցեում վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտահանում, մշակում, վերամշակում, վնասազերծում, տեղադրում կամ թաղում նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99080878։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 29 օգոստոս 2024, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Սասունցի Դավթի փ․ 87)
- Առարկա
- Վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտահանում, մշակում, վերամշակում, վնասազերծում, տեղադրում կամ թաղում նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշում