Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցելու վերաբերյալ

2024 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԻՋԵՎԱՆԱՏՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հ.Էմին փողոց հ. 23, 23/1, 25, 27 և 29 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 93884625: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am , հեռ․ 011-514-263):

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
3 սեպտեմբեր 2024, 11:00
Վայր
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն. Զարյան փ․ 27)
Առարկա
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հ.Էմին փողոց հ. 23, 23/1, 25, 27 և 29 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում