«ՎԻՇԿԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց հ. 15/1 հասցեում կառուցվող շենքի վերակառուցում և հարկերի ավելացում նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսում
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա «ՎԻՇԿԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց հ. 15/1 հասցեում կառուցվող շենքի վերակառուցման և հարկերի ավելացման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 18 սեպտեմբեր 2024, 10:00
- Վայր
- Երևան, Գ. Նժդեհի փ. 26
- Առարկա
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց հ. 15/1 հասցեում կառուցվող շենքի վերակառուցում և հարկերի ավելացում նախատեսվող գործունեության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում