Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին, տեղի կունենա «ՍԻԼՈՒԵՏ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: