Հանրային քննարկման հրավեր՝ «Դուստր և Շուշաննա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղի 1/10 հասցեում պահեստային շինությունների կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 15:00-ին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Սասունցի Դավիթ փ. 87) տեղի կունենա «Դուստր և Շուշաննա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղի 1/10 հասցեում պահեստային շինությունների կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում): Շահագրգիռ հանրության հանրային լսումների ընթացքում նաև բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացվել նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման և լիազոր մարմիններին՝ փորձաքննության ընթացքում ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության կամ դիմել՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեով:
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 30 օգոստոս 2024, 15:00
- Վայր
- ք. Երևան, Սասունցի Դավիթ փ. 87
- Առարկա
- պահեստային շինությունների կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
- Ինչպես մասնակցել
- բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացվել նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման և լիազոր մարմիններին՝ փորձաքննության ընթացքում ծանուցումից հետո
- Իրավական հիմք
- ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 2343-Ն որոշում