Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի 13/1 հասցեով տարածքում ճանապարհի, հենապատի և թեքահարթակի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Սեբաստիայի փ. 32) տեղի կունենա «Սահակյանշին» ՓԲԸ-ի (հասցե՝ Երևան, Արարատյան փ. 117/1) կողմից փորձաքննության ներկայացված՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի 13/1 հասցեով տարածքում ճանապարհի, հենապատի և թեքահարթակի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության , Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
9 սեպտեմբեր 2024, 11:00
Վայր
Երևան, Սեբաստիայի փ. 32
Առարկա
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի 13/1 հասցեով տարածքում ճանապարհի, հենապատի և թեքահարթակի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը
Ինչպես մասնակցել
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 2343-Ն որոշում