Հանրային քննարկման հրավեր Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Բագրեվանդ հաուզ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բնակելի թաղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել բանավոր առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման և լիազոր մարմիններին՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում կամ դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 9 սեպտեմբեր 2024, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Գայի պող. 19 շենք)
- Առարկա
- Նոր Նորքի վարչական շրջանի Բագրևանդ փողոց հ․ 84, հ․ 84/1, հ․84/2, հ․88/2, հ․88/3, հ․88/4, հ․88/5, հ․88/18, հ․88/19, հ․88/20, հ․88/21, հ․90/15, հ․90/16, հ․90/17, հ․90/18, հ․90/19, հ․92, հ․92/1, հ․92/2, հ․92/3, հ․92/4, հ․92/21, հ․92/22, հ․92/23, հ․92/24, հ․94/20, հ․94/21, հ․94/22, հ․94/23, հ․94/24, հ․ 96, հ․96/1, հ․96/2, հ․96/3, հ․96/4 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացվել նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման և լիազոր մարմիններին
- Իրավական հիմք
- ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշում