Հանրային քննարկման հրավեր
2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա առաջին հանրային լսումը Տիգրան Հարությունյանի կողմից ներկայացված՝ Մյասնիկյան պողոտա 26 հասցեում բենզալցակայան կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 8 հոկտեմբեր 2024, 11:00
- Վայր
- Երևան, Գայի պողոտա 19
- Առարկա
- Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա 26 հասցեում բենզալցակայան կառուցելու նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում