Հանրային քննարկման հրավեր
2024 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Նազարյան քուլինգ սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոց հ. 67 հասցեում բետոնի արտադրամաս կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 17 հոկտեմբեր 2024, 11:00
- Վայր
- Երևան, Գ. Նժդեհի փ. 26
- Առարկա
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոց հ. 67 հասցեում բետոնի արտադրամաս կառուցելու նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Վերջնաժամկետ
- 14 նոյեմբեր 2024
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում