Հանրային քննարկման հրավեր
2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Ի ՎԻ ԹՐԱՍԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա հ. 15/14 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 98131471: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am , հեռ․ 011-514-263):
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 24 հոկտեմբեր 2024, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Վ․ Տերյան փ. 44)
- Առարկա
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա հ. 15/14 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Վերջնաժամկետ
- 24 հոկտեմբեր 2024
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում