Հանրային քննարկման հրավեր
2024 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարան կառուցելու և ջարդիչ կայան տեղադրելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 96501078։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 16 հոկտեմբեր 2024, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն. Զարյան փ․ 27)
- Առարկա
- Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարան կառուցելու և ջարդիչ կայան տեղադրելու նախատեսվող գործունեության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում