Հանրային քննարկման հրավեր Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարան կառուցելու և ջարդիչ կայան տեղադրելու վերաբերյալ
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի՝ Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարան կառուցելու և ջարդիչ կայան տեղադրելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 16 հոկտեմբեր 2024, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն. Զարյան փ․ 27)
- Առարկա
- բետոնի գործարան կառուցելու և ջարդիչ կայան տեղադրելու նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենք; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում