Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2024թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարան կառուցելու և ջարդիչ կայան տեղադրելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 96501078: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ․փոստի հասցե՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․՝ 011-514-263):

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
16 հոկտեմբեր 2024, 11:00
Վայր
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն. Զարյան փ․ 27)
Առարկա
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարան կառուցելու և ջարդիչ կայան տեղադրելու նախատեսվող գործունեության վերաբերյալ
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Իրավական հիմք
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում