Հանրային քննարկման հրավեր՝ «Վեգա Ուորլդ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտա թիվ 21 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարակական համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
Հանրային լսում կանցկացվի «Վեգա Ուորլդ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտա թիվ 21 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարակական համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Լսումը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 98131471։ Առաջարկությունները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 20 նոյեմբեր 2024, 11:00
- Վայր
- Սեբաստիա 32
- Առարկա
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողատա թիվ 21 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարակական համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն
- Ինչպես մասնակցել
- առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Վերջնաժամկետ
- 20 նոյեմբեր 2024
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշում