Հանրային քննարկման հրավեր՝ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։ Շահագրգիռ անձինք կարող են մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ Հանրային բաց լսումները տեղի կունենան նոյեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 26 նոյեմբեր 2024, 15:00
- Վայր
- Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ
- Առարկա
- Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծեր
- Ինչպես մասնակցել
- առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան։ Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 25-ը Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից)
- Վերջնաժամկետ
- 29 նոյեմբեր 2024