Հանրային քննարկման հրավեր
2025 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու վերաբերյալ «Գաջեգործ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված նախագծի առաջին հանրային լսումը տեղի կունենա Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 77-37-34-14։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Հանրային լսումների համար լիազորված անձը Էլլադա Արամյանն է։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 8 հունվար 2025, 11:00
- Վայր
- ք. Երևան, Ս. Դավիթ 87
- Առարկա
- Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքի ստացման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում