Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2025 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՌՈՅԱԼ ՀԻԼԼՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 130/11, 134 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am , հեռ․ 011-514-263)։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
14 հունվար 2025, 11:00
Վայր
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Վ․ Տերյան փ. 44)
Առարկա
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 130/11, 134 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում