Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2025 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի արտադրության և ջարդիչ կայան տեղադրելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 44360386։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
13 հունվար 2025, 11:00 – 11:00 հաջորդ օրը
Վայր
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն. Զարյան փ․ 27)
Առարկա
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի արտադրության և ջարդիչ կայան տեղադրելու նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո
Իրավական հիմք
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում