Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Ն. Զարյան փողոց 27) տեղի կունենա «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Օրբելու փ. հ. 23 հասցեում և Օրբելի եղբայրների փ. հ. 27, 29 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ.` 011 220 218:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
26 դեկտեմբեր 2024, 11:00
Վայր
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Ն. Զարյան փողոց 27)
Առարկա
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Օրբելու փ. հ. 23 հասցեում և Օրբելի եղբայրների փ. հ. 27, 29 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը
Ինչպես մասնակցել
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 2343-Ն որոշում