Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2025 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՋԻ ԹԻ ԲԻ ԹԱՈՒԵՐ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Կոմիտասի պողոտա հ. 53/10 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 55515001։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am , հեռ․ 011-514-263)։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
27 հունվար 2025, 11:00
Վայր
Երևան, Ն. Զարյան փ․ 27
Առարկա
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա հ. 53/10 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում