Հանրային քննարկման հրավեր՝ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 28/26 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու վերաբերյալ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՅԱՌԴ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Արշակունյաց պողոտա հ. 28/26 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է մասնակցել լսմանը կամ գրավոր առաջարկություններ ներկայացնել Երևանի քաղաքապետարան։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 3 փետրվար 2025, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայր (Երևան, Գ. Նժդեհի փ. 26)
- Առարկա
- Բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- Բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- 21.06.2014թ. Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում