Հանրային քննարկման հրավեր՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան Գարեգին Նժդեհի փողոց 15/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնոլ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 12։00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Գարեգին Նժդեհի փող., 26 շենք) տեղի կունենա «Վիշկա» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան Գարեգին Նժդեհի փողոց 15/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնոլ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում () և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): Հեռ.՝ 011 220 218:
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 24 հունվար 2025, 12:00
- Վայր
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Գարեգին Նժդեհի փող., 26 շենք)
- Առարկա
- « Վիշկա » ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան Գարեգին Նժդեհի փողոց 15/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնոլ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
- Ինչպես մասնակցել
- Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում (խմբ. 28.12.23 N 2343-Ն)